18.01.2020 12:00

Զիդանը՝ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի մասին

Զիդանը՝ «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզչի մասին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի և Իսպանիայի չեմպիոնի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի մասին:

«Վալվերդեն հրաշալի մասնագետ է, որին ես շատ եմ հարգում: Ցավում եմ, որ նրա հետ ամեն ինչ այսպես ստացվեց:

Վստահ եմ, որ Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» մրցունակ ֆուտբոլ է ցուցադրելու: Նա գիտի իր աշխատանքը, և ես ամենայն բարին եմ մաղթում նրան»,- Marca-ի հաղորդմամբ՝ ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց հունվարի 14-ին: Վալվերդեին փոխարինեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա Կիկե Սետիենը:

Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2017 թվականին: