18.01.2020 12:37

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր ավագը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն ասուլիսում հայտնել է, որ թիմի նոր ավագ է դարձել անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը, հաղորդում է BBC-ն։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ ավագը անգլիացի պաշտպան Էշլի Յանգն էր, որը կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում»։

Հարի Մագուայրը անցած ամռանն է «Լեսթեր Սիթիից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ» 87 միլիոն եվրոյով։ Նա ամենաթանկ պաշտպանն է ֆուտբոլի պատմության մեջ։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման, կատարել 1 գոլային փոխանցում։