19.01.2020 09:30

Մակգրեգորից 40 վայրկյան է պահանջվել Սերոնեին նոկաուտի ենթարկելու համար (տեսանյութ)

Մակգրեգորից 40 վայրկյան է պահանջվել Սերոնեին նոկաուտի ենթարկելու համար (տեսանյութ)

Լաս Վեգասում ավարտվել է UFC 246 մրցաշարը, որի գլխավոր իրադարձության շրջանակներում մրցել են UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն Կոնոր Մակգրեգորը և տիտղոսի նախկին հավակնորդ Դոնալդ Սերոնեն:

Մակգրեգորն առաջին վայրկյաններից առավելություն է ստացել մրցակցի նկատմամբ: Նրա ելույթն այնքան համոզիչ է եղել, որ մրցավարը ստիպված է եղել ժամանակից շուտ ընդհատելու մենամարտը: Այդպիսով, իռլանդացուց ընդամենը 40 վայրկյան է պահանջվել Սերոնեին նոկաուտի ենթարկելու համար:

Մակգրեգորն իր առաջին հաղթանակն է տոնել սկսած 2016 թվականի նոյեմբերից, երբ նրան հաջողվել էր առավելության հասնել Էդի Ալվարեսի նկատմամբ ու տիտղոս նվաճել թեթև քաշային կարգում: Սերոնեն երրորդ անընդմեջ պարտությունն է կրել: Նա մինչ այս զիջել էր Տոնի Ֆերգյուսոնին և Ջասթին Գեթջիին: