19.01.2020 11:00

Գվարդիոլան հաջողություն է մաղթել Կիկե Սետիենին

Գվարդիոլան հաջողություն է մաղթել Կիկե Սետիենին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որը 2008-2012 թվականներին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», մեկնաբանել է իսպանացի Կիկե Սետիենի նշանակումն Իսպանիայի չեմպիոնի գլխավոր մարզիչի պաշտոնում:

«Շուտվանից եմ ճանաչում Սետիենին: Նրա թիմերը միշտ շատ լավ խաղ են ցույց տվել, և ես վստահ եմ, որ նա «Բարսելոնայում» մեծ նվաճումների է հասնելու:

Շնորհավորում եմ Սետիենին և մեծ հաջողություններ եմ մաղթում»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Էռնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց հունվարի 14-ին: Վալվերդեին փոխարինեց «Բետիսի» նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա Կիկե Սետիենը:

Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել էր 2017 թվականին: