19.01.2020 11:30

Ագուերոն հայտնվեց ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների քառյակում

 Ագուերոն հայտնվեց ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների քառյակում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն դուբլի հեղինակ դարձավ ԱՊԼ-ի 23-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում (2-2):

Ագուերոյի ակտիվում այդ դուբլից հետո արդեն 179 գոլ է ԱՊԼ-ում: 31-ամյա արգենտինացին այս ցուցանիշով դուրս է եկել մաքուր 4-րդ հորիզոնական մրցաշարի պատմության մեջ՝ շրջանցելով «Չելսիի» լեգենդար հարձակվող Ֆրենկ Լեմպարդին:

Պրեմիեր լիգայի թոփ-10 լավագույն ռմբարկուները՝

1. Ալան Շիրեր - 260 գոլ

2. Ուեյն Ռունի - 208,

3. Էնդի Քոուլ - 187

4. Սերխիո Ագուերո - 179,

5. Ֆրենկ Լեմպարդ - 177,

6. Թիերի Անրի - 175,

7. Ռոբբի Ֆուլեր - 163,

8. Ջերմեյն - Դեֆո - 162,

9. Մայքլ Օուեն - 150,

10. Լես Ֆերդինանդ - 149