19.01.2020 12:00

Պիոլի. «Իբրահիմովիչը երկնային մանանա է»

Պիոլի. «Իբրահիմովիչը երկնային մանանա է»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմել է, թե ինչպես է թիմի վրա ազդել հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գալը:

«Իբրահիմովիչն ապացուցում է, որ նա ավելին է, քան պարզապես թալիսման կամ անուն: Նա երկնային մանանա է: Նա մեկն է նրանցից, ովքեր չեն ցանկանում պարտվել անգամ մարզումներին:

Իբրահիմովիչը շատ որակներ ու վճռականություն է ներդնում այն ամենում, ինչ անում է, և դա անդրադառնում է թիմի այլ ֆուտբոլիստների վրա:

Իբրահիմովիչը բարձրացրել է մի թիմում բոլոր ֆուտբոլիստների մակարդակը: Նա զայրանում է, երբ տեսնում է, որ ինր-որ մեկն իր առավելագույնը ցույց չի տալիս», - Պիոլիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Հիշեցնենք՝ Զլատանը «Միլան» տեղափոխվեց 2019-ի վերջին: Շվեդ հարձակվողը «ռոսոներիների» կազմում խաղացել էր նաև 2010-2012 թվականներին: