19.01.2020 12:30

Պլատինի․ ՖԻՖԱ-ն ու CAS-ը մաֆիայի պես են գործում

Պլատինի․ ՖԻՖԱ-ն ու CAS-ը մաֆիայի պես են գործում

ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ-ի ու Լոզանի սպորտային մրցավարական դատարանի (CAS) գործունեությունը համեմատել է մաֆիայի հետ:

«Ես ատում եմ անարդարությունը, երբեք չեմ համակերպվի դրա հետ։ ՖԻՖԱ-ն ու CAS-ը մաֆիայի պես են գործում։ Ես դա ներսից եմ նկատել։ Այդ կազմակերպությունների իրավաբանները ընկերների խումբ են, որոնք ոչ մեկին չեն ենթարկվում։

ՖԻՖԱ-ի այժմյան ղեկավարությունը կարող է ստիպել յուրաքանչյուրին անհետանալ ֆուտբոլից։ Տվյալ դեպքում դա պատահեց ինձ հետ։ Նրանք ամեն ինչ արեցին, որ ես չդառնամ նախագահ»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է sportrbc-ն։

Հիշեցնենք, որ 2007-2017-ը Պլատինին զբաղեցնում էր ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնը։ 2015-ի աշնանը 64-ամյա ֆրանսիացին ձերբակալվել էր 2022 թվականի աշխարհի առաջնությունը Քաթարում անցկացնելու հետաքննության գործով և ֆուտբոլային գործունեությունից հեռացվել 8 տարով։ Հետագայում որակազրկումը կրճատվեց 4 տարով։ Նա մեղադրվում էր կոռուպցիայի մեջ։ Ավելի ուշ Պլատինիին ազատ էին արձակել, իսկ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին լրացել էր նրա քառամյա որակազրկման ժամկետը:

Նախորդ տարվա դեկտեմբերին ՖԻՖԱ-ն դատի էր տվել կազմակերպության նախկին նախագահ Յոզեֆ Բլատերին ու Պլատինիին՝ պահանջելով հետ վերադարձնել 2011-ին ֆրանսիացուն փոխանցված 2 միլիոն շվեյցարական ֆրանկը (մոտ 1․8 միլիոն եվրո)