20.01.2020 12:32

Իբրահիմովիչը Ա սերիայում 150 հաղթանակ ունի․ նա այս ցուցանիշին հասել է բոլորից արագ սկսած 1994/95 մրցաշրջանից

Իբրահիմովիչը Ա սերիայում 150 հաղթանակ ունի․ նա այս ցուցանիշին հասել է բոլորից արագ սկսած 1994/95 մրցաշրջանից

Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» 3-2 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզեին»։

Ինչպես տեղեկացնում է Opta-ն, «ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի համար սա 150-րդ հաղթանակն էր Իտալիայի առաջնությունում։ Շվեդ հարձակվողին այս ցուցանիշը գրանցելու համար պահանջվել է 222 հանդիպում։ 

Իբրան գերազանցել է «Ինտերի» նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբիասոյի ռեկորդը, ում 230 խաղ էր պահանջվել Ա սերիայում 150 հաղթանակ տանելու համար։

Հարկ է նշել, որ վիճակագրությունը գործում է 1994/95 թվականների մրցաշրջանից սկսած, երբ Իտալիայի Ա սերիայում հաղթանակի համար սկսեցին երեք միավոր տալ։