20.01.2020 11:51

Ջոնսոն․ Նորմալ հարաբերություններ չեն լինի, քանի դեռ ապակայունացումը չի դադարեցվել

Ջոնսոն․ Նորմալ հարաբերություններ չեն լինի, քանի դեռ ապակայունացումը չի դադարեցվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Լիբիայում խաղաղ կարգավորմանը նվիրված բեռլինյան գագաթնաժողովի ժամանակ  հանդիպել  է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Դա Ջոնսոնի առաջին հանդիպումն էր Պուտինի հետ՝ անցյալ տարվա հուլիսից բրիտանական կառավարության ղեկն ստանձնելուց ի վեր։

Դաունինգ-սթրիթի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակցությունների ընթացքում բրիտանական վարչապետը «պարզ հասկացրել է, ոչ Մեծ Բրիտանիայի վեաբերմունքը Սոլսբերիի միջադեպի վերաբերյալ չի փոխվել՝ դա քիմիական զենքի անպատասխանատու կիրառում էր և բրիտանական հողում անմեղ մարդկանց սպանության փորձ»։

«Ջոնսոնը նշել է, որ նման գրոհները չպետք է կրկնվեն»,- հավելում է բրիտանական կառավարությունը։ «Վարչապետը հայտարարեց, որ մեր երկկողմ հարաբերություները չեն բարելավվի, քանի դեռ Ռուսաստանը չի դադարեցրել իր ապակայունացնող գործողությունները, որոնք սպառնում են Մեծ Բրիտանիային ու մեր դաշնակիցներին և վտանգում են մեր քաղաքացիների անվտանգությունը ու մեր կոլեկտիվ անվտանգությունը»,- հաղորդել է Ջոնսոնի մամլո գրասենյակը։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հանդիպման վերաբերյալ նման մանրամասներ չեն հաղորդվում։

Փոխանցում է BBC-ն։