20.01.2020 13:15

Լիբիայի հարցով գագաթնաժողովում հակառակորդ առաջնորդներն այդպես էլ չեն խոսել

Լիբիայի հարցով գագաթնաժողովում հակառակորդ առաջնորդներն այդպես էլ չեն խոսել

Լիբիայում խաղաղ կարգավորման հարցով Բեռլինում կայացած գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ երկրին զենքի մատակարարման էմբարգո սահմանել և այլևս ռազմական օգնություն չցուցաբերել հակամարտությանը մասնակցող տարբեր խմբերի, ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

«Մենք խոստումներ ենք ստացել բոլոր պատվիրակներից, որ այս համաժողովի մասնակիցները չեն աջակցի Լիբիայի հակառակորդ կողմերին և կդադարեցնեն բոլոր գործողությունները, քանի դեռ պահպանվում է կրակի դադարեցման ռեժիմը»,- ասել է Մերկելը։

Թեպետ բեռլինյան գագաթնաժողովին մասնակցել են Լիբիայի երկու հիմնական հակառակորդ խմբերի առաջնորդները՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված՝ երկրի կառավարության վարչապետ Ֆայեզ աս-Սիրաջը  և գեներալ Խալիֆա Հաֆթարը, սակայն նրանք չեն համաձայնել անձնական հանդիպում անցկացնել։

Փոխանցում է BBC-ն։