20.01.2020 13:59

Չինական նոր վիրուսով, հնարավոր է՝ հարյուրավոր մարդիկ են վարակվել

Չինական նոր վիրուսով, հնարավոր է՝ հարյուրավոր մարդիկ են վարակվել

Չինաստանում վերջերս ի հայտ եկած խորհրդավոր վիրուսով վարակված մարդկանց թիվը շատ ավելի մեծ է, քան պաշտոնական տվյալները, կարծում են գիտնականները։

Շաբաթ օրվա դրությամբ չինական իշխանությունները հաստատել են այդ վիրուսով  վարակվելու ավելի քան 60 դեպք։ Սակայն բրիտանացի փորձագետների գնահատականներով՝ այդ ցուցանիշը իրականում մոտենում է 1700-ի։

Հետազոտությունը անցկացվել է Լոնդոնի Կայսերական քոլեջի  ինֆեկցիոն հիվանդությունների գլոբալ քննության МRC կենտրոնում, որը խորհրդատվություն է տրամադրում Մեծ Բրիտանիայի կառավարությանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։

Հայտնի է, որ դեկտեմբերին շնչուղիների հիվանդություններ հարուցող վիրուսից մահացել է երկու մարդ։

Հիվանդության առաջին բռնկումը տեղի է ունեցել չինական Ուհան քաղաքում։ Սինգապուրը և Հոնկոնգն արդեն ստուգում են Ուհանից ժամանած բոլոր ուղևորներին։ Նույնպիսի միջոցներ են ձեռք առել նաև ԱՄՆ-ի երեք խոշոր օդանավակայաններում՝ Սան-Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի և Նյու Յորքի։

Փոխանցում է BBC-ն։