20.01.2020 14:33

Նոր ցույցեր Հոնկոնգում՝ Պեկինի դեմ

Նոր ցույցեր Հոնկոնգում՝ Պեկինի դեմ

Հոնկոնգում տեղի է ունեցել Չինաստանից այդ ինքնավար շրջանի ավելի մեծ ինքնիշխանության կողմնակիցների հերթական ցույցը։

Ակցիային մասնակցել է ավելի քան 1000 մարդ։ Ցուցարարներից շատերը դուրս են եկել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դրոշներով։ Նրանք պահանջել են Հոնկոնգի տարածքում արգելել մայրցամաքային Չինաստանում իշխող Կոմունիստական կուսակցության գործունեությունը։

Այս անգամ քաղաքի իշխանությունները թույլ էին տվել հանրահավաք անցկացնել, բայց ոչ երթ, քանի որ նախորդ երթերն ուղեկցվել էին վանդալիզմի ակտերով և ոստիկանության հետ բախումներով։ Սակայն հանրահավաքի ավարտից հետո ավելի արմատական տրամադրված սևազգեստ ու դիմակավոր ցուցարարները դուրս են եկել փողոցի բանուկ հատվածը, բարիկադներ են կառւոցել փողոցում, քանդել են սալահատակը, կոտրել լուսակիրները։

Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Մի քանի հոգի, ովքեր հրաժարվել են հեռանալ հրապարակից, ձերբակալվել են։

Փոխանցում է euronews-ը։