20.01.2020 15:16

Դավոս- 2020․ «Էկոլոգիան մեր ամեն ինչն է»

Դավոս- 2020․ «Էկոլոգիան մեր ամեն ինչն է»

Երեքշաբթի շվեյցարական Դավոսում մեկնարկող Համաշխարհային տնտեսական համաժողովի գլխավոր թեման նվիրված կլինի էկոլոգիային և դրա հետ կապված բոլոր խնդիրներին։

Թեպետ միջոցառման բնապահպանական օրակարգը հայտարարվել է, մոլորակի պաշտպանները, այնուհանդերձ, ակցիա են անցկացրել, որպեսզի ուշադրություն հրավիրեն այն խնդրին, թե ինչպես են մեծ կորպորացիաները, իրենց կարծիքով՝ վատթարացնում իրավիճակը։

Ցույցը տեղի չի ունեցել ամենաշքեղ կուրորտներից մեկում, այլ դրանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու, քանի որ Դավոսում անվտանգության բացառիկ միջոցառումներ են գործում։

 Համաժողովին սպասվում է 117 երկրների  առնվազն  3 հազար առաջնորդների ներկայությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հրավերն ընդունել է։

«Դա մեզ որոշակի հույսեր է ներշնչում, որ ամերիկյան նախագահը գալու է, որովհետև մենք ծավալուն խոսակցություն կունենանք նրանց հետ, ովքեր միլիոնավոր մարդկանց կյանքի վրա ազդող որոշումներ են կայացնում։ Այնպես որ՝ Թրամփի դիրքորոշումը կարևոր է։ Էկոլոգիայի թեման այս անգամ կգերակշռի օրակարգում»,- ասել է ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը։

Այս համաժողովը հոբելյանական է, այն անցկացվում է 50-րդ անգամ։

Փոխանցում է euronews-ը։