20.01.2020 16:16

Թրամփի փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին

Թրամփի փաստաբանները մեղադրում են դեմոկրատներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շահերը ներկայացնող փաստաբանների թիմը պաշտոնական պատասխան է հրապարակել իմպիչմենտի հարցով նախագահին Սենատի լսումներին հրավիրելու վերաբերյալ։

Փաստաթղթում ասվում է, որ նախագահը հերքում է իր դեմ հարուցված բոլոր մեղադրանքները, իսկ լսումները համարում է ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձ, որոնցում ինքը հաղթել է։

Մասնավորապես՝ փաստաբանները պնդում են, որ դեռ Թրամփի ընտրվելու պահից դեմոկրատները «իմպիրմենտով մոլագարված լինելու» նշաններ են դրսևորել և հենց դրա համար էլ սկսել են այդ գործընթացը, որը տեսականորեն կարող է հանգեցնել իշխանությունից նախագահին հեռացնելուն։

Փաստաթղթում նաև ասվում է, որ իմպիչմենտի երկու հոդվածներն էլ հակասում են սահմանադրությանը, մասնավորապես, պնդում են փաստաբանները, հոդվածներից ոչ մեկը չի բովանդակում  հանցանքներ գործելու կամ այլ իրավախախտումների մեղադրանքներ նախագահի դեմ, ինչպես պահանջում է օրենքը։

«Դա ցինիկ և ապօրինի փորձ է՝ չեղարկելու 2016 թ․ նախագահական ընտրությունների արդյունքները և ազդելու 2020 թ․ ընտրությունների վրա, որոնց հաշված ամիսներ են մնացել»,- գրում են իրավաբանները՝ հավելելով, որ իմպիչմենտի գործընթացը գնահատում են որպես « հարձակում ամերիկայն ժողովրդի՝ իր նախագահին ազատորեն ընտրելու իրավունքի նկատմամբ»։

Փոխանցում է BBC-ն։