20.01.2020 18:04

Լիբանանում կառավարություն են ձևավորում

Լիբանանում կառավարություն են ձևավորում

Լիբանանի նախագահ Միշել Աունը և նոր վարչապետ Հասան Դիաբը կիրակի օրը սկսել են քննարկել երկրի նոր կառավարության կազմը՝ Բեյրութում շարունակվող զանգվածային բողոքի ֆոնին։

Եթե պետության առաջնորդը հավանություն տա տեխնոկրատ-նախարարների թեկնածությանը, ապա կառավարության ձևավորման գործընթացը կարող է ավարտվել 48 ժամվա ընթացքում։

Մինչ այդ Լիբանանի մայրաքաղաքում, ինչպես և նախորդ օրը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, որոնք պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել։

Այս անգամ իրավապահները ձեռնպահ են մնացել արցունքաբեր գազ կիրառելուց։ Ցուցարարներին ցրելու համար գործի են դրվել ջրցան մեքենաներ։ Բեյրութի կենտրոնում բախումների արդյունքում վրավորվել է առնվազն 30 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Փոխանցում է euronews-ը։