20.01.2020 17:20

Ֆելինիի 100-ամյակը

Ֆելինիի 100-ամյակը

Հունվարի 20-ին լրանում է իտալացի աշխարհահռչակ կինոռեժիսոր և սցենարիստ, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ հինգ «Օսկարի» և Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Ֆեդերիկո Ֆելինիի ծննդյան 100-ամյակը։

Ֆելինիի յուրաքանչյուր ֆիլմ համարվում է համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական ստեղծագործություն, իսկ ռեժիսորն ինքը՝ միանգամայն յուրահատուկ կինոյի լեզու հայտնագործած նորարար։ Բավական է հիշել այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք են «Ութուկեսը», «Քաղցր կյանքը», «Կաբիրիայի գիշերները»։

«Ֆելինին ստեղծագործական հանճար էր, որ վերջնականապես շուռ տվեց յոթերորդ արվեստը (կինոն)։ Նա աշխարհում միակ ռեժիսորն է, որ ստացել է հինգ շատ կարևոր «Օսկար»՝ «Ճանապարհ», «Կաբիրիայի գիշերները», «Ութ ու կես», «Ամարկորդ» ֆիլմերի և վերջինը՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար։ Ամերիկացիները նրան միշտ անվանել են Maestro Cinema»,- ասում է ռեժիսորի զարմուհին՝ Ֆրանչեսկա Ֆաբրի Ֆելինին։

Maestro Cinema-ին հինգերորդ՝ հոբելյանական «Օսկարը» շնորհվեց 1993 թ․ մարտին՝ կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Դա Ֆելինիի վերջին մրցանակն էր․ նա վախճանվեց նույն թվականի հոկտեմբերի 31-ին։

Փոխանցում է euronews-ը։