21.01.2020 11:49

ԵՄ-ն՝ հանուն խաղաղության Լիբիայում

ԵՄ-ն՝ հանուն խաղաղության Լիբիայում

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել են Բրյուսելում, որպեսզի խրախուսեն Լիբիայում քաղաքացիական պատերազմը դադարեցնելու՝ վերջերս ստացված ազդակը։

Բեռլինում կիրակի օրը կայացած միջազգային համաժողովի մասնակիցները պայմանավորվել են էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա, դադարեցնել կրակը և Լիբիայում խաղաղ քաղաքական գործընթաց սկսել, որի մի մասն է ուզում դառնալ Եվրամիությունը։

«Մի քանի տարբերակ կա։ Դուք հասկանում եք, չէ՞, որ կրակի դադարեցումը պահանջում է որևէ մեկի վերահսկողությունը։ Չեք կարող ասել՝ «դադարեցրե՛ք կրակը», իսկ հետո մոռանալ դրա մասին՝ սպառազինության վերահսկողության, էմբարգոյի վերահսկողության մասին։ Մենք պետք է վերականգնենք «Սոֆյա» առաքելությունը»,- ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

ԵՄ ռազմածովային  գործողությունը («Սոֆյա» առաքելությունը)  Լիբիայի ափամերձ տարածքներում ստեղծվել էր մաքսանենգների դեմ պայքարելու և 2015 թ․ միգրացիոն ճգնաժամի ընթացքում փախստականներին փրկելու համար, այն դադարեցվել է 2019 թ․։

Այժմ, երբ Լիբիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջին քայլերն արվել են, Եվրամիությունն զբաղվելու է Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու վերաբերյալ ճանապարհային քարտեզ կազմելով։

Փոխանցում է euronews-ը։