21.01.2020 12:00

Դավոս-2020․ Հանդիպման վայրը փոխել չի կարելի

Դավոս-2020․ Հանդիպման վայրը փոխել չի կարելի

Դավոսյան համաժողովը, որին մասնակցում են բիզնեսի և քաղաքականության լիդերները, այս տարի մեկնարկել է Բեթհովենի «Ձոն ցնծության»՝ Եվրամիության օրհներգի հնչյունների ուղեկցությամբ։

Բացմանը ելույթ է ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա շեշտել է, որ այսօր «նոր կապիտալիզմը պետք է ծառայի ոչ թե բաժնետերերի եկամուտներին, այլ նպաստի աշխատավորների ու ողջ հանրության բարօրությանը»։

«Դավոսն այն առաջնորդների հանդիպման վայրն է, որոնք այլ պարագաներում չէին նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Դավոսն այն վայրն է, որտեղ կարգավորվում են հակամարտությունները, որտեղ նոր գաղափարներ են ծնվում բիզնեսի համար, և որտեղ ավարտվում են բանավեճերը»,- նշել է ֆոն դեր Լյայենը։

Համաժողովը կշարունակվի մինչև այս շաբաթավերջ։ Կազմակերպիչները հայտարարել են, որ դրան կմասնակցեն բազմաթիվ պետական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը։

Փոխանցում է euronews-ը։