21.01.2020 12:41

Ինչպես իմպիչմենտ հայտարարել ԱՄՆ նախագահին

Ինչպես իմպիչմենտ հայտարարել ԱՄՆ նախագահին

«Սենատի թույլտվությամբ՝ ես այժմ կընթերցեմ իմպիչմենտի վերաբերյալ հոդվածը՝ Ներկայացուցիչների պալատի 755 բանաձևը։ Ներկայացուցիչների պալատի 755 բանաձևը իմպիչմենտ է հայտարարում Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների նախագահին՝ նրա լուրջ հանցագործությունների ու զանցանքների համար»,- Սենատում այսպես է իր ելույթն սկսել Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձնաժողովի  ղեկավար Ադամ Շիֆը։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության ընթացքում երրորդ նախագահն է, որին իմպիչմենտ են հայտարարել։ Դա նախատեսված է երկրի սահմանադրությամբ՝ այդ սահմանադրության հիմնադիր հայրերի կողմից, որպեսզի կոնգրեսին հնարավորություն տրվի հատուկ դեպքերում պաշտոնից հեռացնելու պետության ղեկավարին։

Գործընթացը նախաձեռնում է Ներկայացուցիչների պալատը։ Իմպիչմենտի համար հիմք կարող են ծառայել պետական դավաճանությունը, կաշառք ստանալը և այլ կարևոր հանցանքներ ու զանցանքեր, որոնց վերաբերյալ ամերիկյան օրենքում գրված չի։ Սակայն ընդունված է համարել, որ այն իր մեջ ներառում է ցանկացած լուրջ իրավախախտում՝ պաշտոնի չարաշահումից մինչև կոռուպցիա ու պետական միջոցների մսխում։

Դեմոկրատները Թրամփին մեղադրում են իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու համար։ Վերջնական որոշումը Սենատն է կայացնում։

1974 թ․ ԱՄՆ-ում Ուոթերգեյթյան սկանդալի պատճառով  նախագահ Ռիչարդ Նիքսոնի իմպիչմենտի գործընթաց սկսվեց։ Նիքսոնը, չսպասելով Սենատի որոշմանը, վայր դրեց լիազորությունները։

Իսկ 1998 թ. Մոնիկա Լևինսկու գործի հետ կապված՝ նախագահ Բիլ Քլինթոնի իմպիչմենտի գործընթացը չանցավ, քանի որ նրա հակառակորդներին չհաջողվեց հավաքել սենատորների ձայների 2/3-ը ։

Փոխանցում է euronews-ը։