21.01.2020 13:29

ԱՀԿ-ն տագնապ է հնչեցնում Չինաստանում նոր կորոնովիրուսի կապակցությամբ

ԱՀԿ-ն տագնապ է հնչեցնում Չինաստանում նոր կորոնովիրուսի կապակցությամբ

Նոր տեսակի թոքաբորբը Չինաստանում փոխանցվում է մարդուց մարդուն։ Այդ մասին պաշտոնապես հայտարարել է ՉԺՀ Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն։

Այդ փաստի ապացույցն է այն, որ առնվազն 14 բուժաշխատողներ վարակվել են նոր տիպի կորոնովիրուսվ վարակված մարդկանցից։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունվարի 22-ին արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստ է հրավիրել, որը պետք է գնահատի նոր վիրուսի սպառնալիքը և դրա դեմ պայքարելու խորհուրդներ մշակի։

Դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին  տեղեկացրել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին։ Վարակման առաջին դեպքերը կապվում են մեծածախ շուկայի հետ, որտեղ ծովային մթերքներ են վաճառվել։

Հունվարի 7-ին չինացի մասնագետները պարզել են հիվանդության հարուցիչը՝ դա 2019-nCoV կորոնովիրուսն է։

Փոխանցում է euronews-ը։