21.01.2020 14:00

Սթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ի նոր անօդաչու սարքերը կարող են հասնել Ռուսաստանի տարածք

Սթոլթենբերգ․ ՆԱՏՕ-ի նոր անօդաչու սարքերը կարող են հասնել Ռուսաստանի տարածք

ՆԱՏՕ-ի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը  թույլ կտա տեսնել Ռուսաստանի տարածքի խորքերը։

Այդ մասին Verdens Gang թերթի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը։

«Նրանք կթռչեն ՆԱՏՕ-ի երկրների տարածքների վրայով։ Բայց նրանք կարող են տեսնել, թե ինչ է կատարվում մեր հարևանությամբ գտնվող երկրների հեռավոր խորքերում և թույլ կտան շատ ավելի լավ հասկանալ, թե ինչ է կատարվում սահմանի մյուս կողմում»,- ասել է նա։

Պարբերականը նշել է, որ անօդաչու սարքերը կարող են տեսնել ՌԴ տարածքը 200 կմ խորությամբ։ «Եթե մենք նման հնարավորություն ունենայինք 2014 թ․, երբ Ռուսաստանը ռազմական ուժ էր կիրառում Ուկրաինայում և անեքսիայի էր ենթարկում Ղրիմը, դա մեզ ավելի ստույգ տեղեկություններ կտար, թե ինչ է կատարվում»,- նշել է Սթոլթենբերգը։

Փոխանցում է tass.ru-ն։