21.01.2020 14:09

Նիդեռլանդների ԱԳ նախարարը 11 տարուց ի վեր առաջին անգամ կայցելի Վրաստան

Նիդեռլանդների ԱԳ նախարարը 11 տարուց ի վեր առաջին անգամ կայցելի Վրաստան

Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Ստեֆ Բլոկը 11 տարուց ի վեր՝ առաջին անգամ, երեքշաբթի պաշտոնական այցով ժամանում է Վրաստան։

Այդ մասին հաղորդել է վրացական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում Բլոկը երկկողմ հանդիպում է ունենալու Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարարները կքննարկեն ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ բազմակողմ կոոպերացիայի, Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան  նկրտումների, ինչպես նաև Աբխազիայի և Հարավային Օսեթիայի իրավիճակի հետ կապված հարցեր։

Վրաստանը և Նիդեռլանդները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին։

Փոխանցում է tass.ru-ն։