21.01.2020 14:33

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը երկարացրել է իր լիազորությունները

Բոլիվիայի նախագահի պաշտոնակատարը երկարացրել է իր լիազորությունները

Բոլիվիայի ժամանակավոր նախագահ Ժանին Անյեսը օրենք է ստորագրել, որը երկարացնում է իր լիազորությունների և խորհրդարանի գործող կազմում աշխատելու ժամկետները։

Այդ մասին նա հայտնել է երեքշաբթի իր twitter-յան էջում։

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Անյեսը կարող է զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը առավելագույնը մինչև հուլիսի 22-ը։ Մինչև այդ օրը երկրում պետք է նոր նախագահ ընտրվի։ Եթե այդ օրենքը չընդունվեր, ապա Անյեսի լիազորություններն ավարտվելու էին հունվարի 22-ին։

Բոլիվիայում 2019 թ․ հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, Բարձրագույն ընտրական դատարանի տվյալներով՝ հաղթել էր այն ժամանակվա գործող նախագահ Ուգո Մորալեսը։ Նրա գլխավոր մրցակիցը՝ Կառլոս Մեսան, հայտարարել էր, որ չի ընդունում առաջին փուլում Մորալեսի հաղթանակը։

Ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո երկրում ծայր առան բողոքի ցույցեր, և երեք շաբաթ անց Մորալեսը լքեց պաշտոնը՝ դա անվանելով պետական հեղաշրջում, և փախավ երկրից։

Նոր ընտրությունները նշանակված են մայիսի 3-ին։

Փոխանցում է tass.ru-ն։