22.01.2020 09:00

AusOpen. Նադալն ու Խաչանովը մեկնարկեցին հաղթանակով

AusOpen. Նադալն ու Խաչանովը մեկնարկեցին հաղթանակով

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Նա առաջին շրջանում պարտության մատնեց Բոլիվիայի ներկայացուցիչ Ուգո Դելիենին։ 2 ժամ 2 րոպե տեւած պայքարն ավարտվեց 6:2, 6:3, 6:0 հաշվով։ Նադալի հաջորդ մրցակիցը կլինի արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի եւ պորտուգալացի Ժոաու Սոուզայի դիմակայության հաղթողը։

Հիշեցնենք, որ այս մրցաշարի անցած տարվա եզրափակիչում Նադալը պարտվել էր սերբ Նովակ Ջոկովիչին։

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը եւս հաղթանակով մեկնարկեց։ Հայ մարզիկն առաջին շրջանում մրցեց իսպանացի Մարիո Վիլելյա-Մարտինեսի հետ եւ առավելության հասավ 4:6, 6:4, 7:6 (7:4), 6:3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ 51 րոպե։

Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ճապոնացի Յասուտակա Ուտիյամա - շվեդ Միքայել Իմեր զույգի հաղթողը։