22.01.2020 10:00

Հայաստանի հավաքականը վերադարձավ 1 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալով

Հայաստանի հավաքականը վերադարձավ 1 ոսկե, 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալով

Ֆրանիսայի Նիցա քաղաքում ավարտված օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարից հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը վերադարձավ 1 ոսկե, 2 արծաթռ եւ 4 բրոնզե մեդալով:

Հայաստանի հավաքականի կազմում Նիցայի մրցաշարի ոսկե մեդալակիր դարձավ Արթուր Ալեքսանյանը՝ եզրափակիչում 3:1 հաշվով հաղթելով ադրբեջանցի ըմբիշին:

Արծաթե մեդալակիրներ դարձան Կարապետ Չալյանը 77 կգ քաշային կարգում եւ Ռուդիկ Մկրտչյանը 55 կգ քաշում:

Բրոնզե մեդալներ նվաճեցին Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Ռուբեն Ղարիբյանը (82 կգ):

Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմից առանց մեդալի մնացին Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130) կգ: Արթուր Շահինյանը պայքարն ավարտեց 4-րդ տեղում, Դավիթ Օվասապյանը՝ 5-րդ տեղում: