22.01.2020 12:05

Մբապե. «Լիվերպուլը» թիմ չէ, այլ՝ մեքենա

Մբապե. «Լիվերպուլը» թիմ չէ, այլ՝ մեքենա

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոստովանել է, որ «Լիվերպուլի» մեծ երկրպագու է:

Անցած մրցաշրջանում Չեմպիոնների լիգան նվաճած «Լիվերպուլը» վստահորեն գնում է դեպի Անգլիայի Պրեմիեր լիգայի հաղթանակը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 խաղերում նա  21 հաղթանակ է տարել՝ ոչ մի պարտություն չգրանցելով:

Կիլիան Մբապեն խոստովանել է նաև, որ տպավորված է այն աշխատանքով, որն անում են «Կարմիրները».

-Այն, ինչ արել և անում է «Լիվերպուլն» այս մրցաշրջանում, անհավանական բան է: Սա թիմ չէ, այլ  մեքենա, որը կրկին ու կրկին հաղթում է:

Պրեմիեր լիգայում մեկ մրցաշրջանում ոչ մի պարտություն. արտաքինից դա կարող է թվալ որպես հեշտ մի գործ, բայց հավատացեք՝ գրեթե անհնար է դա:

Բոլորը հետևում են «Լիվերպուլին», բոլորը նրանից հաղթանակներ են ակնկալում: Եթե այս թիմը հանկարծ սկսի պարտվել, շատերը, ցավոք, կդադարեն գնահատել նրա այս ողջ ջանքերը,- ասել է Կիլիան Մբապեն: