22.01.2020 12:30

Ներողություն ինը տարի անց. «Լիվերպուլի» նամակը Էվրային

Ներողություն ինը տարի անց. «Լիվերպուլի» նամակը Էվրային

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան հայտարարել է, որ վերջերս պաշտոնական նամակ է ստացել «Լիվերպուլից» այն ռասիստական սկանդալի վերաբերյալ, որը կապված է 2011-ի մերսիսայդյան ակումբի նախկին հարձակվող Լուիս Սուարեսի հետ:

Հիշեցնենք, որ Լուիսը FA-ի կողմից որակազրկվեց 8 խաղով ՝ 2011-ի հոկտեմբերին «Լիվերպուլի» և «Յունայթեդի» միջև «Էնֆիլդում» կայացած խաղի ընթացքում Պատրիկին ուղղված ռասիստական վիրավորանքի համար:

Բայց դա չէր ամենավրդովեցնողը. Սուարեսի արարքից հետո «Լիվերպուլի» հետագա արձագանքը ավելի սկանդալային էր. «Կարմիրները» այդ տարվա դեկտեմբերին «Ուիգանի» դեմ խաղին դուրս եկան վերնաշապիկներով՝ ի պաշտպանություն Լուիսի:

2019-ի հոկտեմբերին «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոստովանեց, որ ռասիստ խաղացողի նկատմամբ հանրային աջակցությունը սխալ էր, և այս հայտարարությունից հետո «Լիվերպուլի» գործադիր տնօրեն Պիտեր Մուրը կապվեց Էվրայի հետ.

-Ես շատ գոհ էի, որ Ջեյմի Կարրագերը ներողություն է խնդրել, իսկ հետո ես անձնական նամակ եմ ստացել Պիտեր Մուրից: Ինձ շատ դուր եկավ այդ ժեստը:

Նա գրել էր, որ հուսով է՝ դեռ ուշ չէ, քանի որ դեպքը տեղի է ունեցել ինը տարի առաջ:

Ես պատասխանեցի. «Շատ շնորհակալ եմ»: Ես այնքան վրդովված էի, որ «Լիվերպուլը» նման ձևով էր իր աջակցությունն հայտնել տարիներ առաջ, բայց հիմա տեսնում եմ, որ իրական և ազնիվ մարդիկ աշխատում են այս ակումբում, – կիրակի ասել է Էվրան Sky Sports-ի եթերում: