22.01.2020 12:42

Միշուստինի կառավարության նոր կազմը

Միշուստինի կառավարության նոր կազմը

Ռուսաստանում հրապարակվել է կառավարության նոր կազմը։

Նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի ղեկավարությամբ կաշխատի 30 հոգի։ Նախկինների կեսից ավելիին հաջողվել է պահպանել պաշտոնները։ Մասնավորապես՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոններում մնացել են Սերգեյ Շոյգուն և Սերգեյ Լավրովը։

Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ այս փոփոխությունը Վլադիմիր Պուտինի բազմաքայլ գործողության առաջին փուլն է, որով նա փորձում է ապահովագրվել, երբ ավարտվի իր նախագահական ժամկետը։

Ուրիշները ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ պաշտոնից զրկվել են հենց այն նախարարները, որոնք ավելի շատ են քննադատության ենթարկվել, մասնավորապես՝ աշխատանքի, մշակույթի և առողջապահության նախարարները։ Մի շարք քաղաքական գործիչների կարծիքով՝ դա նշանակում է, որ իշխանությունների վարքագիծը փոխվել է, և նրանք այլևս չեն ուզում գրգռել հանրությանը։

Փոխանցում է BBC-ն։