22.01.2020 12:55

ԱՄՆ Սենատում սկսվել են Թրամփի իմպիչմենտի հարցով լսումները

ԱՄՆ Սենատում սկսվել են Թրամփի իմպիչմենտի հարցով լսումները

Սենատում սկսվել են նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի հարցով լսումները։ Թրամփն ինքը այս պահին շվեյցարական Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովի աշխատանքներին։

Գործընթացի ավարտին կորոշվի՝ կմնա՞ Թրամփն իշխանության ղեկին, թե՞ ոչ։

Սենատը իմպիչմենտի գործընթացի վերջին ատյանն է, բայց հենց այստեղ դեմոկրատները քիչ հույս ունեն, քանի որ Սենատի մեծամասնությունը հանրապետականներին է պատկանում, իսկ նրանք աջակցում են նախագահ Թրամփին։

Փոխանցում է BBC-ն։