22.01.2020 13:05

Աշխարհը՝ նոր համաճարակի շեմի՞ն

Աշխարհը՝ նոր համաճարակի շեմի՞ն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր կորոշի՝ գլոբալ արտակարգ դրություն հայտարարի՞ հասարակական առողջության ոլորտում՝ կապված Չինաստանում հայտնաբերված նոր կորոնովիրուսի հետ, թե՞ ոչ։

Նախկինում արտակարգ դրություն է հայտարարվել խոզի գրիպի և էբոլայի ճգնաժամերի պատճառով։

«Չինական» վիրուսով արդեն հարյուրավոր մարդիկ են վարակվել, կան մահվան դեպքեր։ ԱՄՆ-ից տեղեկություններ են ստացվում համանման ախտանիշներով գանգատների մասին։

Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն հաստատել է, որ վարակը փոխանցվում է մարդուց մարդուն։

Չինական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ իշխանությունները կարգադրել են երկրի շատ շրջաններում փակել շուկաները և մարդկանց կոչ են անում չմասնակցել բազմամարդ միջոցառումների՝ կապված չինական Նոր տարվա հանդիսությունների հետ։

Փոխանցում է BBC-ն։