22.01.2020 13:57

Ամերիկյան ընկերությունը ծրագրել է բացել «Տիտանիկը՝» գանձերը գտնելու համար

Ամերիկյան ընկերությունը ծրագրել է բացել «Տիտանիկը՝» գանձերը գտնելու համար

Ամերիկյան  RMS Titanic Inc. ընկերությունը, որն արդեն 30 տարի է՝ ջրից դուրս է բերում «Տիտանիկի» վրա եղած արվեստի նմուշները, մտադիր է պատմության ընթացքում առաջին անգամ բացել չորս կիլոմետր խորության վրա գտնվող նավի կմախքը։

Այդ մասին հաղորդել է Telegraph թերթը։

Ընկերությունը հույս ունի դատական կարգով իրավունք ստանալ հավաքելու նավի վրա եղած իրերը։ Այսօր նա բացառիկ իրավունք ունի հավաքելու այն առարկաները, որոնք ջրի հատակում ընկած են «Տիտանիկի» կմախքից որոշակի շառավղով հեռավորության վրա։

Ինչպես նշվում է դատական հայցում, կմախքի բացումը մտադիր են իրականացնել երեք ստորջրյա սարքերի օգնությամբ։ Գլխավոր նպատակն է՝ ջրից դուրս բերել Marconi ֆիրմայի անլար հաղորդիչը, որով «Տիտանիկը» աղետի ազդանշան է ուղարկել։ Եթե դա չարվի, ապա պատմության տեսակետից շատ կարևոր այդ սարքը ընդմիշտ կկորչի, քանի որ նավի տախտակամածը ուր որ է կփլվի, կարծում են ընկերությունում։

Այս ծրագիրը կարող է հանդիպել զոհերի ընտանիքների և ակտիվիստների դիմադրությանը։

Փոխանցում է BBC-ն։