22.01.2020 14:35

Թուրքական հրետանին գնդակոծել է սիրիական Աֆրինի մերձակա վեց բնակավայր

Թուրքական հրետանին գնդակոծել է սիրիական Աֆրինի մերձակա վեց բնակավայր

Թուրքական զինված ուժերը զանգվածային գնդակոծության են ենթարկել Սիրիայի սահմանամերձ Աֆրին քաղաքի մոտակա վեց բնակավայրերը։

Այդ մասին հաղորդել է Al Arabiya հեռուստատեսությունը։

 Նշվում է, որ հրետակոծության ընթացքում թուրքական ուժերը ծանր զենք են օգտագործել։

Գրոհի հետևանքների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Թուրքիայի ԶՈՒ-ն անցյալ տարվա գարնանը «Ձիթենու ճյուղ» օպերացիան է անցկացրել Սիրիայի Աֆրին շրջանում՝ Հալեպից 65 կմ հեռավորությամբ, ընդդեմ «Ազգային ինքնապաշտպանության ուժերի», որի հիմքը քրդական ջոկատներն են։

 Հոկտեմբերին թուրքական ուժերը ևս մի՝ «Խաղաղության աղբյուր» անդրսահմանային գործողությունն են ձեռնարկել Եփրատից արևելք։

Փոխանցում է tass.ru-ն։