22.01.2020 15:12

Հունաստանի նախագահն առաջին անգամ կարող է կին լինել

Հունաստանի նախագահն առաջին անգամ կարող է կին լինել

Հունաստանի խորհրդարանը չորեքշաբթի երկրի նախագահի պաշտոնի համար քվեարկել է Եկատերինա Սակելարոպուլուի թեկնածության օգտին։

Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը կարող է պետության ղեկավարի պաշտոնում թեկնածությունների քվեարկությունն անցկացնել հինգ փուլով։ Առաջին փուլում պահանջվում է 300 տեղանոց միապալատ օրենսդիր մարմնի պատգամավորներից 200-ի ձայնը։ Սակելարոպուլուն ընտրվել է հենց առաջին փուլում։ Նրա թեկնածությունը պաշտպանել է 261 խորհրդարանական՝ ներկա գտնվող 294-ից։

Մինչև վերջերս Սակելարոպուլուն Պետական խորհրդի՝ գերագույն վարչական դատարանի նախագահն էր։ Նա երկրի պատմության մեջ բարձր պետական պաշտոն զբաղեցրած առաջին կինն է։

Փոխանցում է tass.ru-ն։