23.01.2020 09:30

«Տոտենհեմում» դժգոհ են Մոուրինյոյի մարզումներից

«Տոտենհեմում» դժգոհ են Մոուրինյոյի մարզումներից

Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհ են մարզումային գործընթացից, որը կազմում է թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։

Ֆուտբոլիստները դժգոհ են, որ մարզումների ժամանակ շեշտը դրվում է երկար փոխանցումով գնդակը մրցակցի տուգանային հրապարակ հասցնելու վրա։ Խաղացողները կարծում են, որ այդ մարտավարությունը հնաոճ է եւ համապատասխանում է ավելի ցածր կարգավիճակ ունեցող թիմերին, հաղորդում է The Sun-ը։ Նախկին մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի ժամանակ մարզումները եղել են ավելի ժամանակակից եւ բազմաբնույթ։

Հիշեցնենք, որ Մոուրինյոն Պոչետինոյին փոխարինել է 2019թ․ նոյեմբերին։

Անգլիայի առաջնության 23 տուրից հետո «Տոտենհեմը» 31 միավորով 8-րդ տեղում է։