23.01.2020 10:30

Կասիլյասը մտադիր է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Կասիլյասը մտադիր է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ պորտուգալական «Պորտուն» ներկայացնող Իկեր Կասիլյասը մտադիր է առաջադրվել Իսպանիայի թագավորական ֆուտբոլային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, հաղորդում է Marca-ն։

Կասիլյասի թեկնածությունը սատարում է Իսպանացի ֆուտբոլիստների ասոցիացիան։

Ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մեղադրվում է իր տան նորոգումը ղեկավարած կին ճարտարապետին ծեծելու մեջ։ Գործը մտել է դատարան։

Հիշեցնենք, որ 2019թ․ գարնանը սրտամկանի կաթված ստանալուց հետո Կասիլյասը մարզումները վերսկսել է նոյեմբերին, բայց քիչ է հավանականությունը, որը նա կվերադառնա մեծ ֆուտբոլ։