23.01.2020 11:00

Նովակ Ջոկովիչի 70-րդ հաղթանակը AusOpen-ում

Նովակ Ջոկովիչի 70-րդ հաղթանակը AusOpen-ում

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Այս մրցաշարի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող սերբ թենիսիստը մրցել է ճապոնացի Տացումո Իտոյի հետ եւ առավելության է հասել 6:1, 6:4, 6:2 հաշվով։ Սա Ջոկովիչի 70-րդ հաղթանակն է Ավստրալիայի բաց առաջնություններում։

«Մեծ սաղավարտի» չորս մրցաշարերից երեքում Ջոկովիչը հասել է 70 հաղթանակի սահմանագծին․

Ավստրալիայի բաց առաջնություն․ 70 հաղթանակ, 8 պարտություն 

Ֆրանսիայի բաց առաջնություն․ 68 հաղթանակ, 14 պարտություն

Ուիմբլդոնի մրցաշար․ 72 հաղթանակ, 10 պարտություն

ԱՄՆ-ի բաց առաջնություն․ 72 հաղթանակ, 11 պարտություն