23.01.2020 11:33

AusOpen․ Ռոջեր Ֆեդերերը երրորդ շրջանում է

AusOpen․ Ռոջեր Ֆեդերերը երրորդ շրջանում է

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում։

38-ամյա շվեյցարացի թենիսիստը մրցել է սերբ Ֆիլիպ Կրաինովիչի հետ եւ առավելության է հասել 6:1, 6:4, 6:1 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 32 րոպեում։

Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Ջոն Միլմանը։ 

Ֆեդերերը Australian Open-ի վեցակի չեմպին է (2004, 2006, 2007, 2010, 2017, 2018)։