23.01.2020 11:53

Transparency International-ի տարեկան զեկույցը

Transparency International-ի տարեկան զեկույցը

Transparency International միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է իր գլխավոր ամենամյա հետազոտությունը, որում աշխարհի երկրները գնահատվում են՝ ըստ պետական սեկտորում կոռուպցիայի մակարդակի:

Որքան բարձր միավորներ է ստանում երկիրը, այնքան փորձագետներն ու գործարարները ավելի լավ են գնահատում այնտեղ կոռուպցիայի հետ կապված իրավիճակը:

Առաջատարների խմբում, նախկինի համեմատ՝ էական փոփոխություններ չեն կատարվել. առաջին տեղն զբաղեցնում են Նոր Զելանդիան և Դանիան (87 միավոր՝ 100-ից), նրանց հաջորդում է Ֆինլանդիան՝ 86 միավորով: Վերջին տարիներին այս երկրներն անփոփոխ կերպով զբաղեցնում են վարկանիշի առաջին երեք տեղերը:

Մեծ Բրիտանիան 12- րդ հորիզոնականում է՝ 77 միավորով. երկիրն անցյալ տարվա համեմատ (80 միավոր)՝ մի քիչ վատացրել է իր արդյունքը:

Ռուսաստանը, ինչպես և նախորդ տարի, «Կոռուպցիայի ընկալման ինդեքսում» հավաքել է 28 միավոր: Վարկանիշով նրա հարևաններն են Դոմինիկյան Հանրապետությունը, Քենիան, Լիբերիան, Լիբանանը, Մավրիտանիան, Պապուա-Նոր Գվինեան, Պարագվայը և Ուգանդան:

ԱՊՀ երկրների թվում մեկ տարում ամենամեծ թռիչքը կատարել է Հայաստանը՝ 35 միավորից հասնելով 42-ի:

Էապես բարելավվել են նաև Ադրբեջանի ցուցանիշները՝ 25-ից հասնելով 30-ի:

Վարկանիշի վերջում են՝ Սիրիան (13 միավոր), Հարավային Սուդանը (12) և Սոմալին (9):

«Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» վարկանիշային ցանկում ընդգրկված է 180 երկիր:

Փոխանցում է BBC-ն: