23.01.2020 12:32

Չինական կորոնովիրուսի օջախում հասարակական տրանսպորտի աշխատանքը կասեցվել է

Չինական կորոնովիրուսի օջախում հասարակական տրանսպորտի աշխատանքը կասեցվել է

Չինաստանում ի հայտ եկած նոր վտանգավոր վիրուսով, որն ախտահարում է շնչուղիները և փոխանցվում է մարդուց մարդուն, արդեն վարակվել են հարյուրավոր մարդիկ: Նոր վիրուսի էպիկենտրոնը Հուբեյ շրջանի Ուհան քաղաքն է՝ 8,9 մլն բնակչությամբ:

Չորեքշաբթի Չինաստանի շրջանային պետական հեռուստատեսությունը, հղում անելով տեղական իշխանություններին, հաղորդել է, որ չորեքշաբթի օրվա ժամը 12.00-ի դրությամբ Հուբեյ շրջանում մահացել է 17 մարդ:

Նույն օրը իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը Ուհանում՝ վարակի տարածումը կանխելու համար: Ավտոբուսները, մետրոն, լաստանավերը աշխատանքը կդադարեցնեն հունվարի 23-ին, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10.00-ին: Քաղաքի բնակիչների համար փակ կլինեն օդանավակայանը և երկաթուղային կայարանները:

Ուհանի մասին, գուցե, ավելի քիչ է հայտնի, քան՝ Պեկինի կամ Շանհայի, սակայն դա խոշոր և շատ կարևոր քաղաք է՝ տրանսպորտային և տնտեսական կապերով ամբողջ աշխարհում: Ուհանից ուղիղ ավիաերթուղիներ կան Լոնդոն, Փարիզ, Դուբայ և շատ այլ քաղաքներ:

Փոխանցում է BBC_ն: