23.01.2020 12:57

Amazon-ի հիմնադրի հեռախոսը «ջարդելու» համար կասկածվում է Սաուդյան արքայազնը

Amazon-ի հիմնադրի հեռախոսը «ջարդելու» համար կասկածվում է Սաուդյան արքայազնը

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները պահանջել են հետաքննել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի ենթադրյալ մասնակցությունը Amazon ընկերության հիմնադիր և Washington Post թերթի սեփականատեր Ջեֆ Բեզոսի հեռախոսը «ջարդելու» հարցում:

Սաուդյան Արաբիայում այդ մեղադրանքները հերքում են:

Այդ գործում արքայազնի դերի մասին առաջինը հաղորդել է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով Բեզոսի պատվերով անցկացված փորձաքննությանը:

Թերթի աղբյուրները պնդում են, որ Մուհամեդ բին Սալմանը Բեզոսին վիրուս պարունակող վիդեո է ուղարկել, որը ուղարկողին թույլ է տալիս ծանոթանալ հեռախոսի բովանդակությանը:

Սաուդյան արքայազնի և գործարարի հարաբերությունները փչացել են Washington Post-ի թղթակից Ջամալ Հաշոգիի սպանությունից հետո:

ՄԱԿ-ը պահանջում է հետաքննել արքայազնի անձնական և ուղղակի մասնակցությունը իր ընդդիմախոսներին հետապնդելու հարցում:

Փոխանցում է BBC-ն: