23.01.2020 13:02

Իսպանիայում փոթորիկն ավերել է լողափերն ու բրնձի դաշտերը

Իսպանիայում փոթորիկն ավերել է լողափերն ու բրնձի դաշտերը

«Գլորիա» փոթորկի բարձրացրած ալիքները Իսպանիայի արևելյան ափին լուրջ ավերածություններ են գործել Էբրո գետի դելտայում՝ Բարսելոնայից հարավ:

Երկուշաբթի ծովի ալիքները հեղեղել են բրնձի պլանտացիաները, հինգ մարդ զոհվել է: Փոթորիկն ավերել է լողափի կառույցները, դադարեցրել երթևեկությունը ճանապարհներին, խափանել է էլեկտրամատակարարումը:

Ալիքները հասել են 7 մետր բարձրության ու հեղեղել են Պորտ-Օլիմպիկ ծովածոցում զբոսանավերի ու նավերի կայանը: Խարիսխ գցած նավերից մեկը խորտակվել է:

Կատալոնիայի իշխանությունները բնակչությանը նախազգուշացնում են, որ առափնյա վայրերում գտնվելը վտանգավոր է:

Իսկ Մադրիդից հյուսիս-արևմուտք՝ Ավիլա նահանգում, ինչպես նաև Վալենսիայից հարավ՝ Ալիկանտայում, առատ ձյուն է տեղացել: Այժմ փոթորիկը տեղափոխվում է դեպի Պիրենեյներ՝ իր հետ բերելով առատ ձյուն լեռնային շրջաններում:

Փոխանցում է BBC-ն: