23.01.2020 13:21

Թրամփն իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացը խայտառակություն է համարում

Թրամփն իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացը խայտառակություն է համարում

«Մեղավոր չեմ»՝ այսպիսին է գլխավոր թեզիսը, որը Դոնալդ Թրամփը բարձրաձայնել է չնախատեսված մամուլի ասուլիսի ընթացքում Դավոսում:

Շվեյցարիայում Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահը անդրադարձել է իր դեմ սկսված իմպիչմենտի գործընթացին: Նրան մեղադրում են աղմկալի «Ուկրաինագեյթի» հետ կապված՝ իշխանությունը չարաշահելու և արդարադատությանը խորընդոտելու մեջ:

«Սուտ է, խայտառակություն է: Այդ սոսկալի գործի մասին արդեն ինչքան ենք խոսել: Բավակա՛ն է: Թող որոշի Սենատը: Միայն նշեմ՝ սա իսկական վհուկների որս է»,- հայտարարել է Թրամփը:

Փոխանցում է euronews-ը: