23.01.2020 13:52

Զելենսկին պարզաբանել է իր բացակայությունը Հոլոքոստի զոհերին նվիրված համաժողովում

Զելենսկին պարզաբանել է իր բացակայությունը Հոլոքոստի զոհերին նվիրված համաժողովում

Ուկրաինայի պատվիրակությունը՝ երկրի նախագահի գլխավորությամբ, Երուսաղեմում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված Միջազգային համաժողովում որոշել է իր տեղերը դահլիճում փոխանցել այդ ողբերգական դեպքերի այն ականատեսներին, ովքեր չեն կարողացել դահլիճ մտնել՝ սահմանափակ տեղերի պատճառով: Սակայն Վլադիմիր Զելենսկու այցի մնացած օրակարգն ուժի մեջ է:

 Այդ մասին հինգշաբթի Զելենսկին տեղեկացրել է իր Telegram-ում:

«Ժամանեցինք Իսրայել և իմացանք, որ Հոլոքոստի հիշատակի Միջազգային համաժողովին, մեծ հետաքրքրության և տեղերի սահմանափակության պատճառով, դժվար է եղել ներկա գտնվել շատերին, ովքեր վերապրել են այդ սոսկալի ողբերգությունը: Որոշեցինք իմ և Ուկրաինայի պատվիրակության տեղերը զիջել այդ քաջարի, բացառիկ մարդկանց»,- նշել է Զելենսկին:

Փոխանցում է tass.ru-ն: