23.01.2020 13:58

Զարիֆ. Իրանը բաց է հարևանների հետ երկխոսելու համար

Զարիֆ. Իրանը բաց է հարևանների հետ երկխոսելու համար

Թեհրանը պատրաստ է երկխոսելու հարևան պետությունների հետ՝ տարածաշրջանում անվտանգությունը և կայունությունը վերականգնելու համար:

Այդ մասին այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

Նրա խոսքով՝ Թեհրանը «ողջունում է ցանկացած քայլ, որն արթնացնում է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը և նրանց կայունություն ու բարգավաճում է բերում»:

Չորեքշաբթի Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել էր, թե «տարբերություն կա Վաշինգտոնի և Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»: Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունները հարթելը «օգտակար կլինի ողջ Մերձավոր Արևելքի համար»:

Փոխանցում է tass.ru-ն: