23.01.2020 15:00

Չինաստանում վիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեկուսացնում են երկրորդ քաղաքը

Չինաստանում վիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեկուսացնում են երկրորդ քաղաքը

Չինաստանում վիրուսի դեմ պայքարի շրջանակներում մեկուսացնում են երկրորդ քաղաքը

Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել հինգշաբթի օրվանից Հուանգան քաղաքից արգելել քաղաքացիների ելքը, քանի որ քաղաքի տարածքում հայտնաբերվել են նոր կորոնովիրուսով վարակման դեպքեր, այսօր տեղեկացրել է քաղաքային իշխանությունների կայքը:

Նշվում է, որ տեղացիներին արգելվում է հեռանալ Հուանգանից, եթե դրա համար նրանք հատուկ պատճառներ չունեն: Բացի այդ, քաղաքում դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը, ժամանակավորապես փակվում են կինոթատրոնները, ինտերնետ-սրճարաններն ու զվարճանքի այլ հաստատություններ: Կասեցվում է նաև քաղաքի կենտրոնական շուկայի աշխատանքը:

Հուանգանի բնակչությունը 6 միլիոնից ավելի է: Այն Ուհան քաղաքից ոչ հեռու է գտնվում, որտեղից սկսվել է վարակի տարածումը:

Վերջին տվյալներով՝ վիրուսով վարակվել է 617 մարդ, 17-ը մահացել են: Բացի այդ՝ հիվանդության դեպքեր են գրանցվել Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Հոնկոնգում, Թայվանում, Մակաոյում: ԶԼՄ-ները նշում են, որ, հնարավոր է՝ վիրուսը հասել է նաև Ֆիլիպիններ ու Ավստրալիա:

Փոխանցում է Interfax-ը: