23.01.2020 15:36

Ահազանգ «Էրեբունի Պլազա»-ում կրակոցների վերաբերյալ. Ազատություն (լրացված)

Ահազանգ «Էրեբունի Պլազա»-ում կրակոցների վերաբերյալ. Ազատություն (լրացված)

Ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանի կենտրոնում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ։

«Էրեբունի Պլազա»-ում են տեղակայված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը, «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը, հիշեցնում է «Ազատությունը»։

Հ.Գ. ՀՀ ոստիկանությունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ»։