23.01.2020 15:50

Ոստիկանություն. Զինված անձի հետ ընթանում են բանակցություններ

Ոստիկանություն. Զինված անձի հետ ընթանում են բանակցություններ

Ոստիկանության հաղորդագրությունը.  

Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվի ավելի ուշ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, անհայտ անձը այսօր «Էրեբունի պլազա»-ում անկանոն կրակոցներ է արձակել: Նախնական տեղեկություններով զոհեր և վիրավորներ չկան:

Քաղաքացիներին արգելված է «Էրեբունի պլազա»-ից դուրս գալ, դեպքի վայրում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցները: Նախնական տեղեկություններով՝ կրակոցներ արձակած անձը վնասազերծված չէ և գտնվում է «Էրեբունի պլազա»-ի ներսում: