23.01.2020 16:30

Արման Մուսինյան. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական, Պետքարտուղար Հենրի Քիսսինջերի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

Արման Մուսինյան. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական, Պետքարտուղար Հենրի Քիսսինջերի նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին

«Փաստ» թերթը` հավատարիմ Հայաստանի նորագույն պատմության նենգափոխման իր դավանանքին, այսօրվա իր հրապարակումներից մեկում գրել է. «Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 2000-ին, հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ»:

Մինչդեռ հայտնի է, որ Հայաստանը Դավոսի ֆորումին առաջին անգամ մասնակցել է 1992 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած պատվիրակությամբ: Ընդ որում ՀՀ առաջին նախագահի ելույթը այնպիսի մեծ տպավորություն է թողել համաժողովի մասնակիցների վրա, որ դրան հատուկ նամակով հարկ է համարել անդրադառնալ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական, Պետքարտուղար Հենրի Քիսսինջերը: Ստորև ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում այդ նամակը.

Հայաստանի Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին.— Թանկագին պարոն Նախագահ, ինձ համար մեծ պատիվ էր ծանոթանալ Ձեզ հետ Դավոսի ֆորումում եւ քննարկել Հայաստանում տիրող իրավիճակը։ Հատկապես մտքեր խթանող էր դիսկուսիոն հարթակում Ձեր ունեցած ելույթը։

Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ֆորումին Ձեր տպավորիչ մասնակցության համար։ Ձեզ հետ կրկին հանդիպելու ակնկալիքով՝ անկեղծորեն Հենրի Քիսսինջեր. 5 փետրվարի 1992թ.։

 

 Անգլերեն բնագիրը տե՛ս Հայաստանի Ազգային Արխիվ, ֆոնդ 1800, ցուցակ 1, գործ 100/5.02.1992։ Պատճենը՝ ՀՀ Առաջին Նախագահի Արխիվ, թղթ. 03/05.02.1992։