24.01.2020 09:00

AusOpen. Նադալը հաջորդ փուլում է

AusOpen. Նադալը  հաջորդ փուլում է

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը հաղթանակ է տարել արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի նկատմամբ:

Իսպանացի թենիսիստը 2 ժամ 30 րոպե տևած պայքարում հաղթել է 6:3, 7:6, 6:1 հաշվով և դուրս եկել երրորդ շրջան, որտեղ նրա մրցակիցը կլինի իր հայրենակից Պաբլո Կորենյո-Բուստան:

Australian Open-ի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։