24.01.2020 09:31

AusOpen․ Կարեն Խաչանովը հաղթեց դժվարին պայքարում

AusOpen․ Կարեն Խաչանովը հաղթեց դժվարին պայքարում

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Հայ մարզիկը մրցել է շվեդ Միքայել Իմերի հետ եւ առավելության է հասել 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 (10:8) հաշվով։ Պայքարը տեւել է 4 ժամ 35 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրալացի Նիկ Կիրյոսը, որը 6:2, 6:4, 4:6, 7:5 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին։

Australian Open-ի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է։